«Լեգիտիմ ճանապարհով Ռ. Քոչարյանի վերադարձը բացառվում է»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, երեկ լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի շրջանակներում չէր բացառել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի` իշխանության վերադառնալու տարբերակը: «Կարող է նման բան լինել, որովհետև քաղաքական պրոցեսներն այնպիսին են, որ ոչինչ չի կարելի մերժել»,-ասել էր ԱԺ նախագահը:

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի կարծիքով, Գալուստ Սահակյանի նման հայտարարությունը, այնուամենայնիվ, Քոչարյանի` իշխանության գալը չբացառելու տարբերակով է ասվել:

Armlur.am-ի հետ զրույցում նա ասաց.«Կարծում եմ, որ եթե հասարակական պրոցես, ընտրություններ լինեն Քոչարյանի վերադարձը հնարավոր չէ, բայց եթե 2013 թվականի նախադեպը կրկնվի, հնարավոր է, ի՞նչ է եղել»:

Արմեն Մարտիրոսյանը հավելեց նաև, որ լեգիտիմ ճանապարհով ընտրություններում նրանք չեն կարող իշխանության գալ` վկայակոչելով նաև մարտի 1-ի նախադեպը:




Լրահոս