Ամուսնալուծությունների քանակն աճել է. վարչապետը հանձնարարեց պարզել պատճառը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության նիստին Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը տեղեկացրեց, որ անհրաժեշտություն է եղել ավելացնել ամուսնալուծությունների վկայականների քանակը:

«Թեև տարեսկզբին նախատեսվել է ձեռք բերել 3000 ամուսնալուծության վկայական, սակայն վերլուծելով առաջին կիսամյակի արդյունքները՝ անհրաժեշտություն է առաջացել 2-րդ կիսամյակի համար ավելացնել ամուսնալուծության վկայականների քանակը»,- նշեց նա:

Նախարարն ընդգծեց, որ ներկա դրությամբ քաղաքացիներին տրամադրվող ամուսնալուծության վկայականները չեն բավարարում անհրաժեշտ քանակությունը, իսկ 2014 թվականի առաջին կիսամյակի կտրվածքով պոլիգրաֆիական որոշ արտադրանքներ օգտագործվել են ավելի քիչ, քան նախատեսված էր տարեսկզբին Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

Ի պատասխան վարչապետը նշեց, թե ստացվում է, որ ամուսնալուծությունները ավելացել են: Արդարադատության նախարարն ասաց. «Սա մեր գործունեության արդյունքը չէ, խնդրում եմ որպես ցուցանիշ չդիտարկել»:

«Ես չեմ ասում, ձեր գործունեության արդյունքն է, հակառակը՝ ամեն ինչ անենք, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը թող վերլուծություն անի, հասկանանք՝ խնդիրն ինչումն է»,-նշեց վարչապետը:

Կառավարությունը հավանություն տվեց որոշման նախագծին:




Լրահոս