Արմեն Երիցյանը հրավիրեց համերգի, վարչապետին հրավառությունն էր հետաքրքրում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը նշեց, որ վաղը ԱԻՆ-ի օրվա առթիվ կազմակերպվելու է համերգ և հրավիրեց վարչապետ Հովիկ Աբրահամյանին ու կառավարության մյուս անդամներին:

«Լավ համերգ է լինելու, հրավիրում եմ», – նշեց նա: Ի պատասխան վարչապետն արձագանքեց. «Հրավառություն լինելու՞ է», – որն էլ առաջացրեց ներկաների ծիծաղը:

Նշենք, որ ԱԻՆ աշխատակցի օրը նշվում է սեպտեմբերի 4-ին:




Լրահոս