Համակարգչային դասարանի բացման հանդիսավոր արարողություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 12:00-ին, Երեւանի Նար-Դոսի անվան թիվ 14 հիմնական դպրոցում, որտեղ սովորում է Սիրիայի քաղաքացիական պատերազմի հետեւանքով Հայաստան տեղափոխված շուրջ 100 սիրիահայ աշակերտ, տեղի կունենա Քուվեյթի Պետության ֆինանսական աջակցությամբ վերազինված համակարգչային դասարանի բացման հանդիսավոր արարողությունը՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի, ՀՀ-ում Քուվեյթի Պետության արտակարգ եւ լիազոր դեսպան Բասսամ Մուհամմադ Ալ Քաբանդիի, Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանի մասնակցությամբ (հասցե՝ Եր. Քոչար 12/1):

Հիշեցնենք, որ աջակցությունը ցուցաբերվել է 2013 թվականի սեպտեմբերի 27-ին ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի եւ ՀՀ-ում Քուվեյթի Պետության դեսպանության միջեւ կնքված հուշագրի համաձայն՝ «Աջակցություն Հայաստանում բնակվող սիրիահայերի կրթական հիմնախնդիրների լուծմանը» ծրագրի շրջանակներում:




Լրահոս