
ԱՄՆ արդարադատության նախարար, գլխավոր դատախազ Էրիկ Հոլդերը որոշում է կայացրել Միսուրիի նահանգի Ֆերգյուսոն քաղաքի ոստիկանության գործունեության լայնածավալ հետաքննության անցկացման վերաբերյալ: Իրավապահ մարմինների ներկայացուցիչն այնտեղ վերջերս գնդակահարել էր անզեն սևամորթ դեռահաս Մայքլ Բրաունին: Այս մասին տեղեկացրել է Washington Post թերթը:
Հետաքննության նպատակն է պարզել, ուղեկցվել է արդյոք Ֆերգյուսոնի ոստիկանության գործունեությունը մարդու իրավունքների համակարգային խախտումներով: Այն կոչված է լրացնելու մի շարք այլ հետաքննություններ, որոնք սկսվել էին Մայքլ Բրաունի զոհվելուց անմիջապես հետո: