ԱՄՆ-ի փոխնախագահը խոստացել է գտնել լրագրողներին սպանած գրոհայիններին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վաշինգտոնն ամեն ջանք կգործադրի ամերիկացի լրագրողներ Ստիվեն Սոտլոֆի և Ջեյմս Ֆոուլիի սպանության համար պատասխանատու «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններին գտնելու համար: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը Մեն նահանգի Կիթերի քաղաքում ելույթի ժամանակ:

«Երբ ինչ-որ մեկը վնասում է ամերիկացիներին, մենք չենք նահանջում, մենք չենք մոռանում», – ասել է ԱՄՆ-ի փոխնախագահը: Նա վստահեցրել է, որ գրոհայիններին չի հաջողվի վախեցնել ԱՄՆ-ին նրա լրագրողների սպանությամբ:

«Եթե նրանք կարծում են, որ կարելի է սարսափեցնել ամերիկյան ժողովրդին, ապա նրանք մեզ վատ են ճանաչում», – ասել է Բայդենը:

«Մենք կարողացել ենք ուշքի գալ սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո: Մենք երաշխավորել ենք, որ Ուսամա բեն Լադենն այլևս երբեք չի սպառնա ամերիկյան ժողովրդին», – ասել է նա: Բայդենի խոսքով՝ ահաբեկիչները պետք է իմանան, որ իրենց պատասխանատվության ենթարկելու համար ամերիկացիները նրանց կհետապնդեն «ընդհուպ մինչև դժոխքի դռները»:




Լրահոս