ՆԱՏՕ-ն մշտական ռազմական ներկայություն կապահովի Արևելյան Եվրոպայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման և Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեդիդ Քեմերոնը հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն պետք է մշտական ռազմական ներկայություն ապահովի Արևելյան Եվրոպայում: ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ հրապարակված համատեղ հայտարարությունում նրանք շեշտը դրել են այն հանգամանքի վրա, որ դա անհրաժեշտ է Ռուսաստանին սաստելու համար. տեղեկացնում է interfax.ru-ն:

Երկու երկրների ղեկավարները հանդես են եկել արագ արձագանքման միջազգային ուժերի ստեղծման օգտին և կոչ արել դաշնակիցներին ավելացնել սեփական պաշտպանության ծախսերը:

Դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն պետք է ավելացնի իր ներկայությունն արևելյան սահմանների մոտ: Նրա խոսքով՝ դա կպահանջի ներդրումներ ժամանակակից ստորաբաժանումների ստեղծման համար, որոնք պատրաստ կլինեն արագ արձագանքման:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կրկին մեղադրել է Ռուսաստանին Ուկրաինայի դեմ ագրեսիայի մեջ և հայտարարել, որ Դաշինքը կանի հնարավորը իրեն պաշտպանելու համար:




Լրահոս