Անհարկի զրպարտության դեպքում դիմե՛ք դատարան. Գ. Կոստանյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վիրավորանքն ու զրպարտությունը քաղաքացիա-իրավական հարաբերության և քաղաքացիա-իրավական պաշտպանության ենթակա իրավիճակներ են: Անդրադառնալով Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի դեպքին` այս մասին նշեց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը:

«Եվ դա անկախ նրանից, թե ով ում է վիրավորում՝ քաղաքացին է վիրավորում պաշտոնյային, թե՝ պաշտոնյան քաղաքացուն: Որևէ մեկը, ով ցանկություն ունի իր պատիվն ու արժանապատվությունը պաշտպանելու անհարկի զրպարտությունից, պետք է դիմի դատարան», – նշեց նա:

Հիշեցնենք, որ այսօր կառավարության նիստում Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը դժգոհել էր, որ կառավարության շենքի դիմաց, շուրջ 1 տարի է, մի մարդ իրեն և Գիտությունների պետական կոմիտեի նախագահին հասցնում է ամենավերջին վիրավորանքներն ու հայհոյում: 




Լրահոս