Հայ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցի ծննդյան 115-ամյակի և գրական գործունեության 100-ամյակի կապակցությամբ, այս տարի կկազմակերպվեն բազմաթիվ միջոցառումներ:
Այսօր, այդ միջոցառումները ներկայացնելու նպատակով, լրագրողների հետ հանդիպեցին Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Լիլիթ Հակոբյանը և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության պետի տեղակալ Սիլվա Աչոյանը:Լիլիթ Հակոբյանը նշեց, որ միջոցառումների ծրագրի մեկնարկն արդեն տրվել է Չարենցի ծննդյան օրվանից` մարտի 13-ից:
“Այդ օրը հենց թանգարանի առջևից 115 գանգրահեր տղաներ՝ կարմիր մեխակներ ձեռքներին, ուսուցիչների, մտավորականների ուղեկցությամբ, քայլերթ սկսեցին դեպի Չարենցի հուշահամալիր, այնուհետ, թանգարան եկան, որտեղ ներկայացված էր տարբեր նկարիչների կողմից նկարված Չարենցի դիմանկարներըե,- ասաց թանգարանի տնօրենը:Նրա խոսքով, ծրագրով նախատեսված են՝ հայ մեծ բանաստեղծի ստեղծագործությունների հիման վրա՝ համերգների, թեմատիկ դասերի և ցուցահանդեսների, շարադրության մրցույթների, գրքերի շնորհանդես-վաճառքի կազմակերպում:
Թանգարանի տնօրենը շեշտեց, որ ծրագրին մասնակից կդարձնեն երիտասարդությանը, այդ նպատակով ծրագրում ընդգրկված են բոլոր դպրոցները։ “Ծրագիրը շատ հագեցած է և այնպես է արված, որ հիմանական գործող անձը լինի ամբողջ հասարակությունը, հատկապես՝ երիտասարադությունը, դպրոցականները և ուսանողները”,- ասաց տիկին Հակոբյանը:Ասվածին՝ Սիլվա Աչոյանը հավելեց. “Մեր միջոցառումների նպատակը հայ երիտասարդներին ազգային արժեքներին հաղորդակից դարձնելն էե։
Լիլիթ Հակոբյանը նշեց, որ թանգարանը նպատակ ունի նաև հոբելյանական տարում վերականգնել նաև Եղիշե Չարենցի հայտնի սովորույթը` չոր մրգերի հյուրասիրությունը:Միջոցառումներից անմասն չի մնալու նաև Արցախի Հանրապետությունը: Այնտեղ, Հակոբյանի տեղեկացմամբ, ևս նախատեսվում է իրականցնել չարենցյան օրեր և ընթերցումներ:Ս. Աչոյանը նշեց, որ միջացառումների ցանկում նաև ցանկանում են ներգրավել սփյուռքին՝ տեսակամուրջի միջոցով, միաժամանակ հավելեց՝ ինչը, ցավոք, դեռ վերջնականապես որոշված չէ: “Ծրագիրը կեզրափակվի Արամ Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիկ համերգասրահում նախատեսված մեծ համերգով, որի ժամանակ կհնչեն ոչ միայն Չարենցի ստեղծագործությունների հիման վրա գրված գործեր, այլև այնպիսի ստեղծագործություններ, որոնք Չարենցը շատ է սիրել է` Շոպեն, Կոմիտաս”,- եզրափակեց իր խոսքը Լիլիթ Հակոբյանը: