Ֆրնասիայում տեղի ունեցած սոցիոլոգիական հարցումները պարզել են, որ Սարկոզիի գլխավոր մրցակից Ֆրանսուա Օլանդի անհամեմատ բարձր վարկանիշ ունի եւ հավակնում է հաղթանակի, ինչն էլ հանգեցնում է գործող նախագահի աջակիցների քանակի սրընթաց նվազմանըը,- գրում է բրիտանական The Independent -ը: Այս տեսակետի հետ համակարծիք են նաև ֆրանսիական կառավարության բարձրաստիճան պաշտոնյաները: Նշենք, որ ավելի
վաղ Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակը հայտնել էր, որ չի սատարում Սարկոզիին եւ պատրաստվում է քվեարկել սոցիալիստ Օլանդի օգտին: Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահական ընտրությունների առաջին փուլը կկայանա գալիք կիրակի: