«Վնուկովո» օդանավակայանը տարհանվում է ռումբի մասին տեղեկության պատճառով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռումբի առկայության մասին նամակը պատճառ է դարձել Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանի տարհանման համար: Ինչպես տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը, օդանավակայանի շենքը ստիպված են եղել լքել 350 մարդ: Օդանավակայանի սրահը զննում են սակրավորները և հատուկ վարժեցված շները: Իրավապահ մարմիններն առայժմ չեն հստակեցնում, թե ինչպիսի նամակ է ստացվել:

Այլ տեղեկությունների համաձայն, օդանավակայան են զանգահարել միաժամանակ երկու փակ համարներից և հայտնել այնտեղ տեղադրված պայթուցիկ սարքերի մասին:

o_642399




Լրահոս