Բրազիլիայի հավաքականի պաշտպան Դանի Ալվեսը հաջորդ տարի կլքի «Բարսելոնա»-ն: 31-ամյա ֆուտբոլիստն ամբողջությամբ կկատարի պայմանագիրը և ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով կլքի ակումբը:
«Մենք ուրախ ենք, որ Ալվեսն այս մրցաշրջանում մնաց մեզ հետ: Սակայն երկու կողմերն էլ արդեն որոշել են, որ մեր համագործակցությունը 2015թ. կավարտվի», – ասել է կատալոնացիների սպորտային տնօրեն Անտոնի Սուբիսարետը:
Ալվեսը կատալոնական ակումբ էր տեղափոխվել 2008թ.: «Բարսելոնա»-ն ֆուտբոլիստի համար «Սևիլյա»-ին վճարել էր 35.5 մլն եվրո: