ԱՄՆ Տեխաս նահանգի Փասադենա քաղաքում սարսափելի միջադեպ է տեղի ունեցել, որը քիչ էր մնացել ողբերգությամբ ավարտվեր: Հասարակական լվացքատան այցելուն լվացքի մեքենաներից մեկում հայտնաբերել է 5 տարեկան մի աղջկա:
Երեխայի ծնողները մոտակայքում չեն եղել: Բարեբախտաբար, փոքրիկին հաջողվել է փրկել: Բժիշկները հայտնել են, որ երեխան ողջ կմնա, տեղեկացնում է USA Today-ը:
Եթե աշխատող լվացքի մեքենայի մոտ հայտնված տղամարդն ուշադիր չլիներ, ապա աղջնակը, որի անունը չի հրապարակվում, ամենայն հավանականությամբ արդեն մահացած կլիներ:
«Մեքենան պտտվում էր մեծ արագությամբ: Անհրաժեշտ եղավ անմիջապես անջատել էլեկտրասնուցումը ողջ շենքում՝ այն կանգնեցնելու համար», – պատմել է լվացքատան աշխատակիցներից մեկը: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: