Երգիչ Ռիկի Մարտինն ընտանեկան համալրում է սպասում: Նա տեղեկացրել է լրագրողներին, որ 2015-ին պետք է ծնվի նրա դուստրը: Այժմ Livin` La Vida Loca հիթի կատարողը երկու որդի է դաստիարակում, որոնք ծնվել են փոխնակ մորից: Պուերտոռիկացի երգիչը նշել է, որ ցանկանում է ներկա գտնվել դստեր ծննդի ժամանակ:
42-ամյա Մարտինն այս անգամ էլ է որոշել դիմել փոխնակ մոր օգնությանը: Սակայն, նրա խոսքով, ինքը դեռ մի քանի զանգ պետք է կատարի, որպեսզի գտնի իրեն երեխա պարգևող կնոջը:
2010-ին կատարողը հրապարակայնորեն խոստովանել է, որ համասեռամոլ է: Վերջերս նա բաժանվել էր իր զուգընկերոջից, որի հետ հարաբերությունները նախկինում մտադիր էր օրինականացնել: Նոր ընտրյալ Մարտինն առայժմ չունի:
Ինչպես տեղեկացնում է Foх News Latino-ն, բացի դստեր ծննդից` երգիչը 2015-ին այլ ծրագրեր էլ ունի: Տարեսկզբին նա մտադրի է նոր ձայնասկավառակ թողարկել և մեկնել շրջագայության: