ԱՄՆ մեկնելն էժանանում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ս.թ. սեպտեմբերի 12-ից  ոչ ներգաղթային և ներգաղթային որոշ արտոնագրերի  (վիզաների)միջնորդավճարրի չափը կփոփոխվի: Խնդրում ենք նկատել, որ այցելուների (բիզնես, զբոսաշրջային, բժշկական), ուսանողական և փոխանակման ծրագրերին մասնակցելու նպատակով տրվող արտոնագրերի միջնորդավճարները փոփոխության չեն ենթարկվի: Հիշյալ արտոնագրերի տեսակների համար դիմորդները կշարունակեն վճարել 160 ԱՄՆ դոլար:

Ստորև ներկայացված են արտոնագրերի այն տեսակները, որոնց վրա այս փոփոխությունը կանդրադառնա.

Ոչ ներգաղթային մուտքի արտոնագրի համար գանձվող միջնորդավճարներ

Պայմանագրային հիմունքներով ներդրողների և առևտրով զբաղվողների համար նախատեսված արտոնագրեր (E)`նախկին վճար $270, նոր վճար $205

Հարսնացուների/փեսացուների արտոնագրեր  (K) նախկին՝ $240 նոր՝ $265

Սահմանահատման քարտեր (մինչև 15 տարեկանների համար) նախկին $15, նոր՝ $16

Ներգաղթային արտոնագրերի համար գանձվող միջնորդավճարներ

Ազգականի և ընտանիքի անմիջական անդամի դիմումներ նախկին՝ $230, նոր՝ $325

Աշխատանքային միջնորդագրերի վրա հիմնված դիմումներ՝ նախկին՝ $405, նոր՝ $345

Հատուկ ներգաղթային արտոնագրի դիմողներ (բացառությամբ բազմազանության արտոնագրի դիմողների) նախկին՝ $220, նոր՝ $205

Վերադարձող մշտական բնակչի կարգավիճակի սահմանում. Նախկին՝ $275, նոր՝ $180

Երկու տարվա բնակության պահանջի վերացման դիմում, նախկին՝ $215, նոր՝ $120

Աջակցության երաշխավորագրի վերանայում (միայն այն դեպքում, երբ աջակցության երաշխավորագիրը վերանայվում է ԱՄՆ-ում), նախկին՝ $88, նոր՝ $120

ԱՄՆ քաղաքացիներին մատուցվող  և վարչական գործընթացի հետ կապված ծառայություններ

ԱՄՆ քաղաքացիությունից պաշտոնական հրաժարման վարչական գործընթաց, նախկին՝ $450, նոր՝ $2,350

Օգտագործված հյուպատոսական ժամանակի  վճար (աշխատանքային ժամերից հետո  կամ գրասենյակից դուրս մատուցած ծառայության համար ), նախկին՝ $231, նոր՝ $135

Մուտքի արտոնագրի բոլոր դիմորդները դիմումի միջնորդավճարը պետք է վճարեն ըստ վճարման օրվա գործող դրույքաչափի: Բացառություն են կազմում մուտքի ներգաղթային արտոնագրերի դիմումների  ներքին վճարներըՎիզաների ազգային կենտրոնում (ՎԱԿ), որոնց դեպքում կիրառվում է հաշվի ներկայացման օրվա դրությամբ գործող միջնորդավչարը:

Այն միջնորդավճարները, որոնց դրույքաչափերը նվազելու են, փոխհատուցման ենթակա չեն: Եթե դուք վճարումը կատարել եք մինչև 2014թ-ի սեպտեմբերի 12-ը, և այդ միջնորդավճարը նվազել է, ապա մենք չենք կարող իրականացնել փոխհատուցում:

Ոչ-ներգաղթային արտոնագրերի բարձրացված միջնորդավճարների  պարագայում մուտքի արտոնագրի արդեն իսկ կատարված վճարումները կընդունվի նորացված միջնորդավճարները ուժի մեջ մտնելուց հետո 90 օրվա ընթացքում:

Միջնորդավճարի փոփոխման մասին ամբողջական տեղեկատվություն կարող եք ստանալ` այցելելով ԱՄՆ հյուպատոսական հարցերով գրասենյակի  travel.state.gov կամ դեսպանության կայքէջերը http://armenia.usembassy.gov/visas.html:




Լրահոս