Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն կխզի Ռուսաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ իր պայմանագիրն այն դեպքում, եթե մինչ հոկտեմբերի 1-ը ֆինանսական վիճակը չփոխվի դեպի լավը:
Նշենք, որ ավելի վաղ Ռուսաստանի սպորտի նախարար Վիտալի Մուտկոն հայտարարել էր, թե Ռուսաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ՖԻՖԱ-ից միջոցներ է ստացել, որոնք պետք է ուղղվեն աշխատավարձերից մնացած պարտքերը մարելուն:
Հայտնենք նաև, որ վերջերս տեղեկություններ էին տարածվել, թե Կապելոն և իր մարզչական շտաբն արդեն երկար ժամանակ է ինչ աշխատավարձ չեն ստացել: