Աշխարհում տարեկան 800.000 ինքնասպանություն է կատարվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով` աշխարհում տարեկան կատարվում է ավելի քան 800 հազար ինքնասպանություն:

Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ ինքնասպանությունը 15-29 տարեկան հասակում մահացության ամենագլխավոր պատճառներից մեկն է: Սակայն ինքնասպան լինելուն ավելի հակված են 70 տարեկանից մեծ մարդիկ:

Տղամարդիկ երեք անգամ ավելի հաճախ են կյանքին վերջ տալիս, քան կանայք:

Ինքնասպանութունների երեք չորրորդը բաժին է ընկնում եկամուտների ցածր կամ միջին մակարդակ ունեցող երկրներին:

ԱՀԿ-ի փորձագետները հատուկ ուշադրություն են դարձնում լրատվամիջոցներում ինքնասպանությունների մասին տեղեկատվությանը՝ այսպես կոչված նմանակում-ինքնասպանությունների ալիքի առաջացման սպառնալիքի պատճառով. տեղեկացնում է BBC-ն:




Լրահոս