Մարզաառողջարանային ճամբարներում երևանաբնակ երեխաների հանգստի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարության ծրագրով Հանքավանի եւ Ծաղկաձորի մարզաառողջարանային ճամբարներում հունիս, հուլիս եւ օգոստոս ամիսներին կազմակերպվել է երեւանաբնակ 1175 երեխաների ամառային հանգիստը: Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ այդ աշխատանքներում ներգրավվել են վարչական բոլոր շրջանների աշխատակազմերը`վարչական շրջանների ղեկավարների գլխավորությամբ, ովքեր դպրոցականներին ճանապարհել, դիմավորել, նաեւ անձամբ ճամբարներ են այցելել եւ տեղերում ծանոթացել երեխաների հանգստի պայմաններին:

Ծրագրում հիմնականում ընդգրկվել են զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների, ծնողազուրկ եւ սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների 7-13 տարեկան երեխաներ: 2014 թվականի ամառային հանգստի պետական ծրագիրը հատկանշական էր նրանով, որ նախկինում 2 հերթափոխով կազմակերպված ճամբարային ծրագիրն այս տարի ընթացել է 3 հերթափոխով` ներգրավելով ավելի մեծ թվով երեխաների:




Լրահոս