Միջնադարյան քաղաքի մնացորդներ են հայտնաբերվել Միլանի հենց կենտրոնում՝ Միլանի տաճարի և Դուոմո գլխավոր հրապարակի հարևանությամբ:
Հինավուրց պատերի և որոշ շինությունների հատվածները հայտնաբերվել են ջեռուցման կենտրոնական համակարգի անցկացման աշխատանքների ժամանակ:
Նախնական տեղեկությունների համաձայն` խոսքը 1200-1500թթ. շինությունների մասին է:
Հնագետները պետք է ավելի մանրազնին ուսումնասիրեն տարածքը՝ դրա պատմական նշանակությունը որոշելու համար. տեղեկացնում է РИА Новости-ն:
Միլանի քաղաքապետարանը մոտ ժամանակներս ստիպված կլինի որոշում կայացնել` ինչպես վարվել հետագայում՝ շարունակել ջեռուցման խողովակաշարի տեղադրումը, թե` աշխատանքները հետաձգել մինչև EXPO-2015-ի ավարտը, որը նախատեսվում է անցկացնել գալիք տարվա մայիսի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը: