Մահացել է Օրեկան 9 լիտր Coca Cola խմելու պատճառով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Նոր Զելանդիայի 30-ամյա բնակչուհի, ութ երեխաների մայր Նատաշա Հարիսը մահացել է օրեկան 9 լիտր Coca Cola խմելու պատճառով,  – գրում է The Telegraph -ը: Պարզվել է, որ վերջինս մոտ մեկ տարի իր օրն սկսել  Cola-ով եւ դրանով էլ ավարտում այն եւ գազավորված ըմպելիքը չօգտագործելու դեպքում նա դառնում էր դյուրագրգիռ եւ անտրամադիր:Դատաբժշկական փորձաքննությունը պարզվել էր, որ կնոջ լյարդն ամբողջովին քայքայված է եղել: Սակայն, ըստ փորձագետի վերջնական եզրահանգման, Հարիսի մահվան պատճառը սրտային անբավարարությունն է եղել, ինչն էլ իր հերթին առաջացել է Coca Cola-ի չարաշահումից: Նրա զուգընկեր Հադինգսոնը մեղադրել է Coca Cola ընկերությանը իր ընկերուհու մահվան մեջ, սակայն ընկերության տնօրենը անհիմն է համարել այդ մեղադրանքները:




Լրահոս