Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրաման է ստորագրել, գրում է Shamshyan.com-ը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ. Գասպարյանի հրամանով Միհրան Դավթյանն ազատվել է Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի դեմ պայքարի վարչության պետի պաշտոնից:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ առաջիկայում հնարավոր է թոշակի անցնելու կապակցությամբ իր դիմումի համաձայն աշխատանքից ազատվի ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ, գնդապետ Ռաֆայել Զաքարյանը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում