“Հայ ազգային կոնգրես” ընդդիմադիր դաշինքը, չնայած, պայքարում է արդար ընտրություններ անցկացնելու համար, բայց, միաժամանակ, չի հավատում, որ ընտրությունները կանցնեն իրենց նախատեսվածով, – այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայոց համազգային շարժում կուսակցության վարչության նախագահ, թիվ 4 ընտրատարածքում ՀԱԿ-ից պատգամավորի թեկնածու առաջադրված Արամ Մանուկյանը։
“Մենք մայիսի 8-ից 20 միտինգների հայտեր ենք ներկայացրել, մենք ամենևին թիթեռնիկներ չենք, որ հավատանք իրենց՝ արդար ընտրություններ անցկացնելու մասին հայտարարություններին”,- ասաց նա: Ամեն դեպքում, ՀԱԿ–ն անցկացնում է իր քարոզարշավը, որն Արամ Մանուկյանը, ընդհանուր առմամբ, դրական է գնահատում, չհաշված՝ “այն բռի մեթոդները, որ իշխանությունները կիրառում են”:Արամ Մանուկյանը մանրամասնեց, որ, օրինակ՝ երեկ Էջմիածնում, բացահայտ կերպով, խորչընդոտել են իրենց քարոզարշավին: Բացի այդ նա նկատեց, որ քիչ ժողովուրդը էր եկել հավաքին, քանի որ ակնհայտ էր՝ վախեցրել էին:
Մարդկանց վախեցնելը, ըստ Մանուկյանի, նաև իր հակազդեցությունն է ունենում, և ժողովրդի մոտ զարույթ է առաջացնում. ,Արմավիրի դեպքը՝ Մերուժան Մխոյանին ծեծելով ստիպել-հանել թեկնածությունը, ամբողջությամբ կատաղեցրել է տեղի ժողովրդին, դրա ապացույցը մենք տեսանք՝ այն մեծ էներգետիկայով հանրահավաքն էր, որ տեղի ունեցավ Արմավիրումե:
Արամ Մանուկյանը նաև հիշեցրեց ոչ միայն Նիկոլ Փաշինյանի, այլև ՀԱԿ-ի մյուս թեկնածուների դեմ բռնությունների դեպքերը:ՀԱԿ պատգամավորի թեկնածուն տեղեկացրեց, որ իր ընտրատարածքում՝ Արաբկիրում, անձամբ այցելել է 650-ից 700 տուն: “Հասկացա, որ բոլորովին ուրիշ թվեր են ներկայացվում: Ժողովրդի 70-80% ը ընդդիմության համակիրն է”,– ասաց Արամ Մանուկյանն ու հավելեց, որ այդ հանդիպումների ընթացքում ինքը երբևէ Հանրապետական կուսակցության և “Օրինաց երկրին” համակիր քաղաքացու չի հանդիպել: Փոխարենը՝ տեսել է մյուս կուսակցությունների համակիրներին: