Երևանի քաղաքապետարանը՝ քաղաքացիների բարձրացրած հարցերի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ քաղաքապետարանում եւ վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում սահմանված ժամանակացույցով շարունակվում են քաղաքացիների ընդունելությունները: Յուրաքանչյուր հինգշաբթի վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում կազմակերպվող քաղաքացիների ընդունելություններին պարբերաբար մասնակացում են նաեւ քաղաքապետի տեղակալները: Այս շաբաթ քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը մասնակցել է Արաբկիր վարչական շրջանում անցկացվող բնակիչների ընդունելությանը: Լսելով բարձրացվող խնդիրները՝ Վահե Նիկոյանը ներկայացված բոլոր հարցերին տեղում տվել է համապատասխան լուծումներ եւ սպառիչ պատասխաններ: Որոշ դեպքերում, հաշվի առնելով, որ ներկայացված հարցը գտնվում է քաղաքապետարանի լիազորության շրջանակից դուրս, քաղաքացին ուղղորդվել է համապատասխան կառույց:

Նշենք նաեւ, որ վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում կազմակերպվող քաղաքացիների ընդունելություններին օգոստոս ամսվա ընթացքում մասնակցել է 507 բնակիչ: Բարձրացված հարցերից 396-ն արդեն իսկ կարգավորված են, 93-ն առայժմ կատարման ընթացքում են, իսկ 18 հարց, գտնվելով քաղաքապետարանի լիազորություններից դուրս, ուղղորդվել է ըստ պատկանելություն: Քաղաքապետարանում պատասխանատուների կողմից եւս, ըստ ժամանակացույցի, յուրաքանչյուր օր անցկացվող ընդունելություններին օգոստոս ամսին մասնակցել է 123 քաղաքացի: Ներկայացված որեւէ հարց անպատասխան չի մնացել: Քաղաքացիների ընդունելությունները շարունակական են:




Լրահոս