Ինչպես արդեն նշել էինք այսօր Երևանի Պետական համալսարանի դիմաց մի խումբ ուսանողներ բողողքի ակցիա են իրականացրել: Ուսանողները armlur.am-ի թղթակցի հետ զրույցում նշել էին, որ Համալսարանում 2 ուսանող և մեկ դասախոս վարակվել են Տուբերկուլյոզով: Ուսանողները չեն պատրաստվում գնալ դասի և պահանջում են ախտահանել համալսարանը: Այս հարցի շուրջ armlur.am-ը զրուցեց Առողջապահության նախարարի մամլո խոսնակ Շուշան Հունանյանի հետ: Ինչպես նշեց նախարարի մամլո խոսնակը. “Ուսանողների հետ տարվում է բացատրական աշխատանք: Պետք չէ խուճապի մատնվել, անհրաժեշտ քայլերն արվում են, ամեն ինչ հսկվում է: Շուշան Հունանյանի մեկանբանմամբ` ուսանողները առանց որևէ խնդրի կարող են հետազոտվել և հանգիստ գնալ դասի:
Բացատրական աշխատանք ԵՊՀ ուսանողների հետ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ