Քիչ առաջ ավելի քան 20 րոպե տևացած կարկուտը վնասել է Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի շենքերի տանիքները, տների պատուհանների ու մեքենաների ապակիները:
Ինչպես տեղից Armlur.am-ին հայտնում են բնակիչները, կարկուտի հատիկներն իրենց մեծությամբ հասնում են միջին չափի կարտոֆիլի չափերին:
Տեղացած կարկուտի հետևանքով ճամբարակցիները մեծ վնաս են կրել. կարտոֆիլի այգիները ամբողջությամբ ծածկվել են կարկուտի հատիկներով, տերևները ջարդվել են: Բնակիչներից մեկի փոխանցմամբ` բնական աղետի հետևանքով ջարդված ապակիներից տներ են լցվում կարկուտի մեծ հատիկները:
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Armlur.am-ի