Ինչպես տեղեկացնում է armlur.am –ի թղթակիցը `Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի բակում մի խումբ ուսանողներ այս պահին հավաքված ու վանկարկում են. “Դուք մեզ հետ պետք է խոսեք, ոչ թե ուսխորհրդի”: Խոսքը վերաբերում է համալսարանի դահլիճում ելույթ ունեցող կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանին, ով, ինչպես արդեն երեկ հայտնել էինք, այցելելու էր ԲՈՒՀ՝ ուսանողների հետ հանդիպելու համար։ Հիշենենք նաեւ, որ բրյուսովցիների վրդովմունքի պատճառը նախարար Աշոտյանի հրամանն է՝ ռեկտոր Սուրեն Զոլյանին աշխատանքից ազատելու վերաբերյալ։ Ուսանողները փորձում են փակել բոլոր ելքերը, որպեսզի նախարար Աշոտյանը առանց իրենց հետ խոսելու չհեռանա ԲՈւՀ-ի տարածքից։ Նրանց փորձում է խանգարել ռեկտորի պաշտոնակատար Գաբրիել Բալայանը։ Հիշենենք նաեւ, որ բրյուսովցիների վրդովմունքի պատճառը նախարար Աշոտյանի հրամանն է: Այս պահին բողոքի ակցիան շարունակվում է :
Ուսանողները փակել են Աշոտյանի բոլոր ելքերը
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ