«Մանչեստեր Յունայթեդ»-ի նորեկ Մարկոս Ռոխոն անգլիական ակումբի կազմում կարող է անցկացնել իր առաջին հանդիպումը: Նա կարող է մասնակցել Անգլիայի պրեմիեր լիգայի 4-րդ տուրում կայանալիք ՔՊՌ-ի դեմ խաղին:
Հիշեցնենք, որ 24-ամյա ֆուտբոլիստը «կարմիր սատանաների» կազմում դեռևս ոչ մի խաղ չի անցկացրել, քանի որ չէր կարողանում Անգլիայում աշխատանքի թույլտվություն ստանալ:
Ինչպես հայտնում է անգլիական ակումբի կայքը, ֆուտբոլիստն արդեն վիզա ստացել է և կարող է մասնակցել սեպտեմբերի 14-ին կայանալիք խաղին: