Սեպտեմբերի 7-ին Եվրոպայի 2016 թ. առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի ազգային հավաքականը Կոպենհագենի «Պարկեն» մարզադաշտում կմրցի Դանիայի ազգային հավաքականի հետ:
Հանդիպումը կսպասարկի ռումինական մրցավարական բրիգադը՝ Ալեքսանդրու Տուդորի գլխավորությամբ. հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:
Նրա օգնականները կլինեն Աուրել Օնիցան և Օկտավիան Սովրեն: Չորրորդ պաշտոնյան է Ռադու Գինգուլեացը, իսկ մրցավարի լրացուցիչ օգնականներն են Կրիստիան Բալայը և Սեբաստիան Կոտլեսկուն: