“Գելափի” վերջին հարցումների արդյունքով` “Ժառանգությանը” ձայն տվողները հարցման մասնակիցների 3%-ն էին: Սակայն իրենց հարցազրույցներում “Ժառանգության” ներկայացուցիչները ասում են, որ եթե մինչ քարոզարշավը ակնկալում էին ստանալ ժողովրդի 25%-ի քվեն, ապա հիմա, տեսնելով մարդկանց տրամադրվածությունը, իրենց ակնկալիքները մեծացել են: “Ժառանգության” մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ նույն “Գելափի” տվյալներով, հարցվողների 27%-ը վստահում է “Ժառանգությանը”: “Այդ ինչպե՞ս է լինում, որ 27%-ը վստահում է, բայց 3%-ն է ձայն տալու”,-հարցնում է Հովսեփ Խուրշուդյանն ու ինքն էլ պատասխանում, որ մարդիկ ազատ չեն իրենց կարծիքն ուղիղ հայտնելու հարցումների ժամանակ, քանի որ որոշակի մտավախություններ ունեն, չեն ուզել հարվածի տակ ընկնել: Ըստ “Ժառանգության” խոսնակի` նմանատիպ եւ ավելի վատ տվյալներ “Գելափը” ներկայացրել էր նաեւ 5 տարի առաջ. “Այն ժամանակ էլ 2% էին մեզ “տվել”, սակայն ընտրությունների արդյունքում մենք հաղթեցինք Երեւանում”:
Այն ժամանակ էլ 2% էին մեզ տվել, սակայն մենք հաղթեցինք (տեսանյութ)
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ