
Սեպտեմբերի 4-ին Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբի կողմից նախատեսված էր և անցկացվել է վերականգնողական ծրագիր: Այն ֆուտբոլիստները, որոնք Լատվիայի հավաքականի հետ հանդիպմանն ընդգրկված էին հիմնական կազմում, անցկացրեցին վերականգնողական միջոցառումներ, իսկ պահեստայինները՝ վերականգնողական մարզում: Մարզմանը մասնակցեց նաև Ռոբերտ Արզումանյանը, ով կատարելով մի շարք անհատական վարժություններ, միացավ ընդհանուր խմբին:
Սեպտեմբերի 5-ին, ժամը 11:00-ին, Հայաստանի ազգային հավաքականն ուղիղ չարտերային չվերթով կմեկնի Կոպենհագեն: Թիմը կհանգրվանի «Հիլթոն» հյուրանոցում: Նույն օրը երեկոյան կանցկացնի առաջին մարզումը Դանիայում: