ՆԱՏՕ-ի Ուելսի գագաթաժողովում Վրաստանը, հինգ երկրների հետ մեկտեղ, ստացավ «ոսկե քարտ» և այսուհետ կդիտարկվի որպես «Թիվ 1 գործընկեր», ինչը նշանակում է ամենաբարձր կարգավիճակ՝ առանց դաշինքին փաստացի անդամակցության:
«Հորդանանը, Վրաստանը, Շվեդիան, Ֆինլանդիան և Ավստրալիան արդեն համարվում են «Թիվ 1 գորընկեր»: Ադրբեջանը չստացավ ՆԱՏՕ-ի «ոսկե քարտը»:
Նոր կարգավիճակը հինգ երկրներին հնարավորություն կտա ակտիվացնել կապերն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են հետախուզական տվյալների հավաքագրումը, զորավարժությունների մշակման մասնակցությունը և այլն։