2014-ի առաջին կիսամյակում ՀՀ քաղաքացիություն է ստացել 6416 օտարերկրացի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2014-ի առաջին կիսամյակում ՀՀ քաղաքացիություն է ստացել 6416 օտարերկրացի, այդ թվում՝ ԱՊՀ պետությունների 458 քաղաքացի, որոնցից 359-ը՝ ՌԴ-ից: 2013թ-ի առաջին կիսամյակում ՀՀ քաղաքացիություն էր ստացել 9702 օտարերկրացի:

ՀՀ տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն պետական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2014-ի առաջին կիսամյակում միգրացիոն օրենսդրության վարչական իրավախախտումներ են կատարել 684 օտարերկրացիներ, այդ թվում՝ ԱՊՀ պետությունների 320 քաղաքացիներ, որոնցից 143-ը՝ ՌԴ-ից:

Նույն ժամանակահատվածում ՀՀ-ում քրեական պատասխանատվության է ենթարկվել 71 օտարերկրացի, այդ թվում 33-ը՝ ԱՊՀ պետություններից, որոնցից 29-ը՝ ՌԴ-ից:

Ի համեմատ 2013թ-ի առաջին կիսամյակի՝ վարչական իրավախախտումներ կատարած օտարերկրացիների թիվն այս տարի աճել է, իսկ քրեական պատասխանատվության ենթարկվածներինը նվազել:

Ընթացիկ տարվա հունվար-հունիս ամիսներին Հայաստանում հաշվառման է վերցվել 853 օտարերկրացի, այդ թվում՝ ԱՊՀ պետությունների 488 քաղաքացի, որոնցից 423-ը՝ ՌԴ-ից:

ՀՀ-ում կացության կարգավիճակ է ստացել 1922 օտարերկրացի, այդ թվում՝ ԱՊՀ պետությունների 406 քաղաքացի, որոնցից  215-ը՝ ՌԴ-ից:

Ընդ որում՝ 1922 օտարերկրացիներից 1171-ը ստացել է ՀՀ-ում ժամանակավոր, 434-ը՝ մշտական, 317-ը՝ հատուկ կացության կարգավիճակ: Նրանց թվում ԱՊՀ երկրների քաղաքացիները համապատասխանաբար կազմում են 228, 165 և 13:




Լրահոս