Որքան կկազմեն բյուջեի եկամուտները հաջորդ տարի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2015թ. պետբյուջեի խոշորացված ցուցանիշների համաձայն` բյուջեի ընդհանուր եկամուտները կազմելու են 1 տրիլիոն  184 մլրդ դրամ: Այս մասին տեղեկանում ենք 2015թ. պետական բյուջեի ցուցանիշները պարունակող փաստաթղթից, որի էլեկտրոնային տարբերակն արդեն տեղադրված է կառավարության պաշտոնական կայքէջում:

Այս տարվա բյուջեով` եկամուտները պետք է կազմեն 1 տրիլիոն 135 մլրդ դրամ: Սա նշանակում է, որ հաջորդ տարի կառավարությունը հույս ունի այս տարվանից ընդամենը 49 մլրդ դրամով ավել գումար ունենալ:

Ցուցանիշներում տեղ է գտել նաև հարկային եկամուտների աճի կանխատեսումը, որն ավելի քան համեստ է: Եվ այսպես, հաջորդ տարի նախատեսվում է միայն հարկերից պետբյուջե հավաքագրել 131 միլիարդ դրամ: Եթե համեմատենք այս տարվա կանխատեսման հետ, ապա այն ավել է ընդամենը 34 մլրդ դրամով: Նշված ցուցանիշներն առավել քան համեստ են:

Այս հարցը երեկ ներկայացվել էր Կառավարության նիստին: Նախարարները 1 շաբաթվա ընթացքում ՀՀ ֆինանսների նախարարություն են ներկայացնելու առաջարկություններ` «ՀՀ 2015 թ. պետբյուջեի մասին» օրենքի նախագծի տեքստային մասի նախնական տարբերակի վերաբերյալ: Մինչև 2014թ. սեպտեմբերի 13-ը ՀՀ վարչապետի մոտ քննարկվելու է բյուջեի նախագծի նախնական տարբերակը, որից հետո փաստաթուղթը ներկայացվելու է ՀՀ Ազգային ժողով:




Լրահոս