ՏԵՍԱ՞Ր` ԻՆՉ ԵՂԱՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կիրակի օրը Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացած ազգային երաժշտական մրցանակաբաշխությունը սկսվեց լրագրողների աշխատանքի խոչընդոտմամբ: Մրցանակաբաշխության կազմակերպիչներից մեկը` Գրիգոր Նազարյանը, որը նաեւ երգիչ Թաթա Սիմոնյանի պրոդյուսերն է, քաշքշել ու հարվածել է «Ֆոտոլուր»-ի տնօրեն Մելիք Բաղդասարյանին` հայհոյանքների տարափով: Լրագրողներն ականատես են եղել տեսարանին ու արձանագրել, որ ոստիկանները մի կողմ են հրում ոչ թե Գրիգորին, այլ ֆոտոլրագրողներին: Այդ տհաճ միջադեպից հետո Մելիք Բաղդասարյանը «Ժողովուրդ»-ին պատմել է. «Մենք, ինչպես կարգն է, հավատարմագրվել էինք` նկարահանում կատարելու համար, քանի որ համարյա բոլոր թերթերն ու սայթերը մեզնից նկարներ են սպասում: Բայց եկանք ու փաստի առաջ կանգնեցինք: Պարզվեց` չեն թողնում ներսում նկարել… Փորձեցինք բացատրել, նույնիսկ վիճաբանեցինք մենեջերի` Գրիգորի հետ: Մրցանակաբաշխությունն արդեն սկսվել է, բայց մեզ մինչեւ հիմա չեն թողել ներս մտնել: Իրենց մենաշնորհն է այստեղ»:




Լրահոս