Լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ` օրերս «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ այդ հանդիպումը կազմակերպել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանը: Հանդիպման ժամանակ, նույն աղբյուրների փոխանցմամբ, Սերժ Սարգսյանը հորդորել է Րաֆֆի Հովհաննիսյանին դուրս գալ չորս կուսակցությունների միասնական շտաբից, քանի որ այն ընկալվում է որպես Ռոբերտ Քոչարյանի նախաձեռնություն: Փոխարենը խոստացել է ապահովել «Ժառանգության» ներկայությունն ԱԺ-ում: ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը, սակայն, հերքեց այդ լուրերը. «Լա՛վ էլի… ինչ սուտ ասես` կհորինեն»:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ