«Հրապարակ» թերթը գրում է. «Տիգրան Սարգսյանի հեռանալուց հետո ոմանք սկսեցին բարձրացնել մեռելոցներից հրաժարվելու հարցը, քանի որ ոչ աշխատանքային, եկեղեցական այդ տոների հեղինակը համարվում է նախկին վարչապետը»: Մեզ տեղեկություն է հասել, որ այս թեման անգամ Հովիկ Աբրահամյանն է փորձել բարձրացնել, սակայն կաթողիկոսի կողմից լուրջ դիմադրության է հանդիպել: Գարեգին 2-րդն այնքան է զայրացել, որ խոստացել է վեր հանել մեռելոցների նախապատմությունը, քանի որ, պարզվում է, դրանց հիմնադիրը ոչ այնքան Տիգրան Սարգսյանն է, որքան Սերժ Սարգսյանը՝ վարչապետ աշխատած օրերին: Իսկ դա կնշանակի, որ Աբրահամյանը ոչ միայն Տիգրանի ստվերի դեմ է պայքարում, այլեւ գործող նախագահին է դեմ գնում»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: