«Երևան Սիթի» ցանցին պատկանող 12 սուպերմարկետ մինչև հաջորդ տարվա սկիզբը կանցնեն «Քարֆուր»-ին. «Հայակական ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայակական ժամանակ» թերթը գրում է. «Մեր ունեցած հավաստի տեղեկությունների համաձայն, ֆրանսիական «Քարֆուր» ցանցի և «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցի միջև բանակցությունները ըստ էության ավարտվել են, և վերջնական պայմանավորվածությունները ձեռք են բերվել: Ըստ այդմ, «Երևան Սիթի» ցանցին պատկանող 12 սուպերմարկետ մինչև հաջորդ տարվա սկիզբը կանցնեն «Քարֆուրին», և դրանից հետո «Երևան Սիթի» անվանումով սուպերմարկետներ Երևանում չեն լինի: Ըստ գործարքի, «Քարֆուրը» վարձակալելու է «Երևան Սիթիների» միայն տարածքները, իսկ ներքին սարքավորումներով համալրումը ու կահավորանքը ամբողջությամբ իրականացնելու է իր չափանիշներով: Եթե հաշվի առնենք, որ արդեն մի քանի շաբաթից «Երևան Մոլում» սկսելու է գործել նաև «Քարֆուրի» հիպերմարկետը, ապա կարելի է արձանագրել, որ շուտով Հայաստանում սպառողական ապրանքների մանրածախ առևտրի, ինչպես նաև ներկրումների ոլորտում տեղի կունենա արմատական փոփոխություն»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։




Լրահոս