Ֆրանսիական համալսարանի աշխատակիցներին ստիպում են օեկական դառնալ. «Չորրորդ իշխանություն»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Չորրորդ իշխանություն» թերրթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, ՕԵԿ-ն կուսակցությունից արտահոսքը փորձում է կոմպենսացնել ամեն կերպ, այդ թվում նաև ՀՀ Սահմանադրությանը հակասող: Ըստ հավաստի ադբյուրների, Ֆրանսիական համալսարանի բոլոր աշխատակիցներին ստիպում են օեկական դառնալ, կուսակցության անդամ են դարձնում անգամ այն դասախոսներին, ովքեր չեն հանդիսանում ՀՀ քաղաքացիներ: Նշենք, որ Կուսակցությունների մասին ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետում նշված է, որ կուսակցություն չի կարող ճանաչվել այն միավորումը, որի կանոնադրությունը թույլատրում է նրանում օտարերկրյա քաղաքացիների անդամակցությունը: Ստացվում է, որ այն պահից սկսած, երբ ՕԵԿ-ական են գրանցվել ոչ ՀՀ քաղաքացիներ, ՕԵԿ-ը դադարել է կուսակցություն լինել»»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։




Լրահոս