Armenian text to speach

Բնապահպանության նախարարն աշխատանքից ազատել է մեծ թվով փորձագետների. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այն օրվանից, երբ Արամայիս Գրիգորյանը նշանակվեց ՀՀ բնապահպանության նախարար, նրա աշխատանքի արդյունքներն առայժմ զգացվում են նախկին նախարար Արամ Հարությունյանի կադրերից ազատվելու դրսեւորումներով: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նոր նախարարը 100-ից ավելի փորձագետների է հեռացրել, ովքեր նշանակված են եղել նախարարության տարբեր վարչություններում, բաժիններում: Մեզ հայտնի է դարձել, որ այդ փորձագետներին նախկին նախարարը նշանակել է հստակ նպատակով, որպեսզի ամենուր վերահսկողություն ունենա: Ու քանի որ գործադիր մարմնի աշխատակիցներն ընտրվում են հիմնականում քաղծառայության քննությունների միջոցով, ուստի Ա. Հարությունյանը քաշքշուկներից խուսափելու, ինչպես նաեւ իր ցանկալի եւ ոչ պրոֆեսիոնալ մարդկանց անհրաժեշտ տեղում նշանակելու համար գտել է բավականին հեշտ տարբերակ. նրանց պարզապես ձեւակերպել է որպես փորձագետ: Երեկ «Ժողովուրդ»-ը բնապահպանության նախարար Ա. Գրիգորյանից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ են ազատվել փորձագետները. «Իմ նշանակվելու ժամանակ որոշ փորձագետներ են եղել եւ ես հրաման եմ արձակել նրանց աշխատանքից ազատելու մասին: Նրանց թիվը հստակ չեմ հիշում»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում։




Լրահոս