ԱԺ պատգամավոր, ԲՀԿ անդամ Տիգրան Ստեփանյանը կրկին առաջադրվել է թիվ 16 ընտրատարածքում: «Ժողովուրդ» օրաթերթի հարցին, թե քանի անգամ է մոտեցել ԱԺ ամբիոնին, ինչ հարց է բարձրացրել, եւ ինչի համար ընտրողները պետք է նորից նրան ձայն տան, Տիգրան Ստեփանյանը պատասխանեց, որ խորհրդարանում ելույթներ չի ունեցել եւ երբեւիցե չի մոտեցել ԱԺ ամբիոնին: Որպես սփոփանք` նա նշեց, որ պատգամավորի աշխատանքը չի սահմանափակվում միայն Ազգային Ժողովում ելույթներով: Կան բազմաթիվ օրենսդրական նախաձեռնություններ, որոնց առաջարկությունները պատկանում են իրեն, եւ ինքը մշտապես մասնակցել է ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նիստերին ու գոհ է իր կատարած աշխատանքից:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ