«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Նոր ուսումնական տարում դպրոց հաճախող առաջին դասարանցիների թիվը նախորդ տարվա համեմատությամբ մեծ է շուրջ 700-ով: Անցյալ տարի առաջին դասարան է գնացել շուրջ 36 հազար 800 երեխա, այս տարի այդ թիվը շուրջ 37 հազար 500 է: Այս տեղեկատվությունը երեկ մեզ տրամադրել են Կրթության և գիտության նախարարությունից: Նկատենք, որ 2008 թվականին Հայաստանում ծնվել է 41 հազար 238 երեխա, այսինքն, դրանից 6 տարի հետո՝ 2014 թվականին, դպրոց պետք է հաճախեր ճիշտ նույնքան առաջին դասարանցի: Բայց, ինչպես տեսնում ենք, այդ թիվը շուրջ 3 հազար 740-ով պակաս է: Սա նշանակում է, որ այսքան կամ մոտավորապես այսքան երեխաներ իրենց ընտանիքներով արտագաղթել են Հայաստանից»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Առաջին դասարանցիների թիվը նախորդ տարվա համեմատ շուրջ 700-ով մեծ է. «Հայկական ժամանակ»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ