25-ամյա էջմիածնեցին բռունցքով հարվածել է մոր դեմքին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 13-ին Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի բնակիչ Մարտին Խանդուրյանն իր բնակարանում վիճաբանել է մոր` Մարինե Ասատրյանի հետ, ապա` բռունցքով հարվածել նրա դեմքին:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ ՔՕ 113 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (առողջությանը միջին ծանրության վնաս հասցնելը):

Խանդուրյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ չհեռանալը:

Armlur.am-ը դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում է, որ սեպտեմբերի 2-ին քրգործն ուղարկվել է Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի Էջմիածնի նստավայր` դատավոր Վահե Խալաթյանի վարույթ:

Դատաբժշկական փորձաքննության համաձայն ՝ որդու կողմից մորը հարվածներ հասցնելու հետևանքով վերջինիս պատճառվել է դեմքի աջ կեսի շրջանի տարածուն արյունազեղման, աջ ակնագնդի սկլերայի արյունազեղման, ակնագնդի ցնցման, քթի շրջանի արյունազեղման, մասնագիտական տվյալներով հիմնավորված քթոսկրի առանց տեղախախտով կոտրվածքի, առանց քթային շնչառության ֆունկցիայի խանգարման, աջ այտոսկրի առանց տեղախախտով կոտրվածքի ձևով մարմնական վնասվածքներ, որոնք կնոջ առողջությանը պատճառել են միջին ծանրության վնաս` առողջության տևական քայքայումով:




Լրահոս