Ջ. Ուորլիքն արդյունավետ է համարում եռակողմ հանդիպումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին արդյունավետ բանակցություններ է վարել Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի միջև: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

«Ուելսում Ջոն Քերին Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ արդյունավետ բանակցությունների է հրավիրել Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին: Մենք պատրաստ ենք օգնել»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան, ամերիկյան կողմի նախաձեռնությամբ, Նյուպորտում կայացել է Հայաստանի  և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի և ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի եռակողմ հանդիպումը:




Լրահոս