ՆԱՏՕ-ի երկրները 15 մլն եվրոյի չափով Ուկրաինային օգնություն կհատկացնեն. հայտարարել է Դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենն Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ համատեղ մամլո ասուլիսում:
Նրա խոսքով՝ դաշինքը միջոցառումների փաթեթ է նախապատրաստել, որով նախատեսվում է Կիևին օգնություն տրամադրել տարբեր ուղղություններով: Նա նշել է, որ ՆԱՏՕ-ն կօգնի Ուկրաինային պաշտպանության բնագավառի վերակառուցման հարցում:
Ուկրաինայի նախագահը հրավիրվել էր Ուելս ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու:
Ռուսաստանը հանդիպմանը չէր հրավիրվել. տեղեկացնում է BBC-ն: