Մյունխենի «Բավարիա»-ն ընթացիկ մրցաշրջանում 30 մլն եվրոյով ավելի շատ գումար է ծախսում մարզչական շտաբի և իր ֆուտբոլիստների համար, քան 2012/13 մրցաշրջանում, երբ մյունխենյան ակումբը կարողացավ հաղթել Գերմանիայի գավաթն ու Չեմպիոնների լիգան:
Գերմանական լրատվամիջոցները հայտնում են, որ ներկա պահին «Բավարիա»-ն աշխատավարձերի վրա ծախսում է 180 մլն եվրո, որն էլ ակումբը դարձնում է իր պատմության մեջ ամենաբարձր վարձատրողը:
Ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների թվում են պաշտպան Ֆիլիպ Լամը և կիսապաշտպաններ Մարիո Գյոտցեն ու Ֆրանկ Ռիբերին, ովքեր տարեկան 12 մլն եվրո են ստանում: