Ոստիկանության կարծիքով՝ այս տարվա մարտին Օքլահոմայում Կլեյտոն Լոկետտի «անհաջող» մահապատժի պատճառը բժիշկների անփութությունն էր:
ԱՄՆ-ում հրապարակվել են այդ մահապատժի հետաքննության արդյունքները, որոնք «անհաջող» են կոչում, քանի որ, կանոններին հակառակ, գործընացը տևել է 40 րոպե:
38-ամյա կալանավորին սկսել են մահացու ներարկում անել, սակայն 20 րոպե անց նա դեռ կյանքի նշաններ է ցույց տվել՝ մարմինը ցնցվել է, այնուհետև նա բացել է աչքերը և շարժել շրթունքները: Մահապատիժը դադարեցրել են, այնուհետև՝ կրկին սկսել ներարկումը: Դրանից հետո Լոկետտը վերջապես մահացել է՝ սրտի կաթվածից. հայտնում է BBC-ն:
Քննիչները պարզել են, որ բուժաշխատողները մահապատժից առաջ երկար ժամանակ չեն կարողացել Լոկոտտի մարմնի վրա առողջ երակ գտնել, որի մեջ կարելի կլիներ տեղադրել ասեղը: Արդյունքում՝ նման երակ գտել են նրա որովայնից ներքև, սակայն ներարկիչն ամրացնելով, նրբանկատությունից ելնելով, ծածկել են հանցագործի մարմինը և չեն նկատել երակի պատռվածքը, ինչի պատճառով էլ ներարկվող նյութը կանոնավոր կերպով չի մտել արյան մեջ: