«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ»-Ը` ԻՇԽԱՆՈՒԹՅՈ՞ՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը երեկվա ասուլիսի ժամանակ հայտարարել է, թե Հայ ազգային կոնգրեսը, ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն պայմանավորվել են չեզոքացնել «Ժառանգությանը»: Հիշեցնենք, որ այդ երեք ուժերը, նաեւ` «Ժառանգություն»-ը, ընտրությունների վերահսկման միասնական շտաբի մաս են կազմում: ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը,  մեկնաբանելով Հակոբյանի հայտարարությունները, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Բայց ինչո՞ւ չեզոքացնել «Ժառանգությանը»: Մեր պայքարն իշխանության դեմ է, անօրինականությունների դեմ է: Մի՞թե իրենք անօրինականություն են պատրաստվում անել, որ նման բան են հայտարարում, կամ մի՞թե իրենք իշխանություն են, թե՞ իրենց այնքան հզոր են կարծում, որ մտածում են` բոլորը համախմբվել են իրենց չեզոքացնելու համար: Ինչո՞ւ են մեր պայքարի շեշտադրումներն իրենց վրա վերցրել»:




Լրահոս