
«Յուվենտուս»-ի ղեկավարությունը, ում ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ չէր հաջողվել ձեռք բերել կոլումբացի Ռադամել Ֆալկաոյին, մտադիր է թոփ կարգի ֆուտբոլիստ ձեռք բերել ձմռանը:
Ինչպես վստահեցնում է Tuttosport-ը, ակումբի գլխավոր մարզիչ Մասսիմիլիանո Ալեգրին դրական է արտահայտվել «Չելսի»-ի հարձակվող Խուան Մատայի թեկնածության շուրջ:
Աղբյուրի տեղեկատվության համաձայն՝ 26-ամյա իսպանացին պետք է դառնա թուրինցիների գլխավոր նպատակը: