ՋԱՎԱԽՔԻՑ` ԶԵՅԹՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի աղբյուրները տեղեկացնում են, որ Քանաքեռ-Զեյթունի 3-րդ ընտրատարածքում Ջավախքից մարդիկ են ժամանակավոր գրանցվում իրենց բարեկամների տների հասցեներով: Անձնագրային բաժնի աշխատակիցներից մեկի հայրը, լինելով ՀՀԿ-ի ակտիվիստ, Ջավախքի (Ախալքալաք) իր բարեկամներին բերել եւ գրանցել է իր բնակավայրի հասցեով: Մեր աղբյուրը կոնկրետ օրինակներով հաստատեց ասվածը. Բարսեղյան Վազգանուշը, լինելով Զեյթունի  անձնագրային բաժնի աշխատակից, միաժամանակ ընդգրկված է ՀՀԿ-ի շտաբում որպես քարոզիչ եւ աշխատող: Իսկ Գրիգորյան Անդրանիկը հարազատ աղջկա միջոցով 9 ջավախահայ բարեկամներին ժամանակավոր գրանցել է իր տան հասցեում: Նշենք, որ Անդրանիկի աղջիկը նույնպես աշխատում է Զեյթունի անձնագրային բաժնում:




Լրահոս