Նյուպորտում երեկ երեկոյան կայացավ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի եռակողմ հանդիպումը Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Նյուպորտ քաղաքում ՆԱՏՕ-ի անդամ ու Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցության ուժերի /ISAF/ առաքելության մասնակից գործընկեր երկրների պետությունների և կառավարությունների ղեկավարների հանդիպման շրջանակներում:
Մինչ հանդիպումը մեկնարկելը Ջոն Քերրին ջերմորեն ողջունեց Սերժ Սարգսյանին և Էդվարդ Նալբանդյանին՝ չնկատելով իր թիկունքում ողջագուրմանը սրտատրոփ սպասող Իլհամ Ալիևին: Վերջինս սպասեց, սպասեց, բայց ոչ մի արձագանք: Կարծես ԱՄՆ-ի պետքարտուղարը մոռացած լիներ Ադրբեջանի նախագահի մասին:
Վերջում միայն Ալիևն իրեն նկատել «ստիպեց»՝ ժպտալով մոտենալով Քերրիին և ասելով. «Ես ձեր հետևում էի…»: